Panorama.am-ը գրում է.

«Արևիկ Ազգային Պարկի» տարածքում դեռևս նախօրեին բռնկված հրդեհի՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հնարավոր տարածման նկատմամբ  հսկողություն իրականացնելու նպատակով այսօր ժամը 12.30-ի դրությամբ  Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել