2 բալ«այո»

1 բալ «ավելի շուտ այո, քան ոչ»

0 բալ «չգիտեմ»

-2 բալ «ավելի շուտ ոչ, քան այո»

-1 բալ «ոչ»

Գնահատե´ք ձեր պատրաստակամության մակարդակը այն գործողությունների հանդեպ, որոնք ներկայացված են ստորև:

1. Կգերազանցե՞ք թույլատրված արագությունը, որպեսզի շտապ օգնություն ցույց տաք ծանր հիվանդին:

2. Լավ վարձատրման դիմաց կհամաձայնվե՞ք մասնակցել ծանր և վտանգավոր արշավի:

3. Դուք փախչող վտանգավոր կողոպտիչի ճանապարհին կկանգնե՞ք:

4. 100 կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարի վրա կանգնած կգնա՞ք:

5. Անցկացրած անքուն գիշերից հետո առավոտյան աշխատանքի կգնա՞ք:

6. Առաջինը կանցնե՞ք դուք շատ սառը գետը:

7. Կտա՞ք ձեր ընկերոջը մեծ գումար` համոզված լինելով, որ ապագայում չի կարողանալու վերադարձնել այդ գումարը:

8. Վարժեցնողի հետ կմտնե՞ք առյուծների վանդակը, եթե նա ձեզ հավաստիացնի, որ դա լրիվ անվտանգ է:

9. Առանց ներքին հսկողության կմտնե՞ք գործարանային բարձր խողովակի մեջ:

10. Նախկինում երբեք փորձած չլինելով` կղեկավարե՞ք առագաստանավը:

11. Կհամարձակվե՞ք բռնել վազող ձիու պարանից:

12. 10 բաժակ գարեջուր խմելուց հետո կփորձե՞ք հեծանիվ քշել:

13. Կփորձե՞ք առանց գնացքի տոմսի Երևանից Թբիլիսի գնալ:

14. Կթռչե՞ք օդապարիկից:

15. Կհամարձակվե՞ք մեքենայով շրջագայություն կատարել, եթե ղեկին նստածը ձեր այն ծանոթն է, որը վերջերս ավտովթարի է ենթարկվել:

16. 100 մետր բարձրությունից կթռչե՞ք ներքևում հրշեջ խմբի կողմից պահված տենդի վրա:

17. Տևական անկողնային հիվանդությունից ազատվելու համար կգնա՞ք կյանքի համար վտանգավոր վիրահատության:

18. Կփորձե՞ք 50կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարի վրայից թռչել:

19. 7 հոգով կբարձրանա՞ք այն վերելակը, որը նախատեսված է 6 հոգու համար:

20. Lավ պարգևատրման դեպքում փողոցի բանուկ խաչմերուկը կանցնե՞ք:

21. Կանցնե՞ք կյանքի համար վտանգավոր աշխատանքի լավ վարձատրության դեպքում:

22. 10 բաժակ օղի խմելուց հետո կփորձե՞ք տոկոսներ հաշվել:

23. Ձեր ղեկավարի պահանջով բարձր վոլտ ունեցող հոսանքի լարից կբռնե՞ք, եթե նա ձեզ հավաստիացնի, որ լարը հոսանքազրկված է:

24. Մի քանի նախնական բացատրություններից հետո ինքնաթիռ կվարե՞ք:

25. Կգնա՞ք Երևանից Մոսկվա միայն տոմս ունենալու դեպքում, առանց փողի և մթերքի:

Բանալի 

-30 և ցածր - Չափազանց զգույշ 

-30-ից -11 - Զգույշ

-10-ից +10 - Միջին, իրավիճակային ռիսկ

+11-ից +20 - Ռիսկի հակվածություն

+20 - Բարձր, անզուսպ ռիսկի հակվածություն

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել