Երեկ Հալեպի Վիլլաներ թաղամասը հայտնվել է զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում:
Ըստ «Գանձասար»-ի՝ ահաբեկիչների կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է Ս. Աստվածածին եկեղեցու հանդիպակաց բնակարաններից վրա, որի պայթյունի հետևանքով բնակարանը փլուզվել է:
Բարեբախտաբար, եկեղեցին մնացել է կանգուն, ջարդվել են մի քանի ապակիներ: Եկեղեցուն կից գտնվող Կրթասիրաց Ս. Չեմպերյան վարժարանը նույնպես չի վնասվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



