Շատ շատերիս դարակներում հաստատ կգտնվեն  արհամարհված ու մի կողմ գցած մի քանի զույգ կեդեր, որոնք թեև մաշված չեն, բայց այլևս չունեն իրենց երբեմնի թարմ տեսքը: Այսօր մենք միասին մանրամասն կսովորենք հին կեդերին նոր տեսք տալու անհավանական հեշտ մի հնարք, որն ուղղակի հիանալի է:

Սկզբի համար քեզ պետք կլինի վերափոխման ենթակա մի զույգ կեդ, որի ռետինե հատվածը  պետք է մանրակրկիտ լվանալ: Լավ արդյունքի համար դա արա ատամի մածուկով և ատամի խոզանակով: Իսկ եթե կեդը բաց գույն ունի, ապա նույն տարբերակով  լվա նաև կոշիկի կտորի հատվածը:

Անհրաժեշտ գործիքներ

1.Ժանյակ /кружева, гипюр/

2.Մաքուր սպիտակ կտոր

3.Էմուլսիոն սոսինձ

4.Մկրատ

5.Նշտար /лезвие/

6.Վրձին

 

Վերցրու ժանյակի կտորը այն չափով, որպեսզի մարզակոշիկի կողային  մասերում  այն մի փոքր ավելի երկար լինի, քան պահանջվում է:

Չափիր, կրտիր կտորները երկու զույգերի համար, դիր մի կողմ ու վերցրում վրձինը: Սոսնձապատիր կեդերի մակերեսը ու միանգամից տեղավորիր նրա վրա ժանյակը և մաքուր կտորով փորձիր «նստեցնել» այն կոշիկի վրա: Նույնը արա կոշիկի մյուս զույգի  բոլոր ձևափոխման ենթակա հատվածների հետ: Այնուհետև մոտ կես ժամ թող չորանա:

 

Երբ սոսինձը կչորանա, ձեռքդ վերցրու նշտարը: Այստեղ քեզանից կպահանջվի մաքսիմալ զգուշություն, նախ՝ ձեռքդ , և երկրորդ՝ կոշիկդ չվնասելու համար: Հեռացրու կտորի ավելորդ մասերը դանդաղ, զգույշ ու առանց շտապելու:

 

 Ահա և վերջ, քո ձանձրալի կեդերն այլևս ունեն այսպիսի նորաձև, թարմ ու  ոճային տեսք: Նույնը կարող ես անել նաև մուգ գույն ունեցող  հնացած կեդերի հետ, բայց այդ դեպքում արդեն ժանյակը պիտի լինի բաց երանգների մեջ: Այս տարբերակը իսկապես հրաշալի է նաև «տղայական» կեդերը աղջկական դարձնելու համար:

 Աշխատանքի ողջ ընթացքը՝ տեսանյութում

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել