Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ներողություն խնդրել Նամիբիայից 20-րդ դարասկզբին այդ երկրի երկու ազգությունների զանգվածային կոտորածների համար` հաղորդում է «Ռոսբալթը»:
«Մենք աշխատում ենք միջկառավարական հռչակագրի վրա, որը ենթադրում է հետևյալ փուլերը` պատմական իրադարձությունների համատեղ քննարկում և Նամիբիայից Գերմանիայի ներողության հայցում»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սավսան Շեբլին:
Այդ հռչակագիրը կարող է հիմք ընդունվել խորհրդարանի բանաձևի համար` հավելել է դիվանագետը: Միաժամանակ նա շեշտել է, որ ներողություն խնդրելը զուտ խորհրդանշական բնույթ կունենա, զանգվածային սպանությունների համար հատուցում վճարելը բացառվում է:
1904-1908 թթ. Գերմանական կայսրության զինվորները կոտորել են գերերո և նամա ցեղերի ավելի քան 75 հազար ներկայացուցիչների: