Հովհաննես Քյուրքչյանը (1851-1903) ծնվել է Երևանում, 1877-78 թթ. մասնակցել ռուս-թուրքական պատերազմին, որի ընթացքում տեսել և հիացել է քաղաքամայր Անիի ճարատարապետական կոթողների գեղեցկությամբ, որոշելով անպայման անմահացնել այդ ամենը: Հայտնի է, որ Քյուրքչյանը Անիում բազմաթիվ լուսագրումներ է կատարել 1879 թվականին, ապա դրանց մի մասը ստերեոսկոպիկ քարտերի տեսքով հրատարակել 1880-ականների սկզբին:

«Անի. մայրաքաղաք Բագրատունյաց» քարտերի ժողովածուի տպագրությունը իրակացվեց Վիեննայում, սակայն ժողովածուի տիտղոսաթերթի և քարտերի վրա նշված է Քյուրքչյանի հայրենի քաղաքի անունը՝ Երևան, իսկ նկարների մակագրությունները հայերեն և ֆրանսերեն են: հայերեն են նաև Քյուրքչյանի ինքնագիր ստորագրությոնները:

Հովհաննես Քյուրքչյանը հասցրեց հրատարակել ժողովածուի միայն 1-ին շարքը՝ թվով 42 լուսանկար: Այնուհետև նա տեղափոխվում է Ինդոնեզիա՝ Սուրաբայա, և այստեղ հաջողությամբ ծավալում իր լուսանկարչական գործունեությունը՝ մինչև կյանքի վերջը: Իսկ Հայաստանում Քյուրքչյանի գործը շարունակեց արդեն նրա աշակերտը՝ անվանի լուսանկարիչ և դերասան Արամ Վրույրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել