Artsakhpress.am-ը գրում է.

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի օդանավակայանում թռիչքուղու վրա բախվել են երկու ինքնաթիռներ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, միջադեպի արդյունքում տուժողներ չեն եղել:

Բելառուսական ավիաընկերությունը հայտնել է, որ օդանավերում ուղևորներ չեն եղել: Օդանավերից մեկը պատկանում է «Բելավիա» ընկերությանը:

Միջադեպը տեղի է ունեցել ամպրոպի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել