Barometer.am-ը գրում է.
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերականգնողական, ներմիացման, պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40-ից մինչև 76 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազամատակարարումը:
Կդադարեցվի նաև Նոր-Նորք վարչական շրջանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թվով 2944 բնակիչ-բաժանորդների և 4 հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160713/19732/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել