Panorama.am-ը գրում է.
Կարկտահարությունից անմիջապես հետո պտղատու տնկարկներն անհրաժեշտ է սրսկել 1%-ոց բորդոյան հեղուկով կամ պղինձ պարունակող բույսերի պաշտպանության այլ միջոցով` վերքերն ախտահանելու և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով, տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սրսկումից անմիջապես հետո տնկարկներն անհրաժեշտ է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով (եթե որպես օրգանական պարարտանյութ օգտագործվում է գոմաղբ, ապա այն պետք է լինի քայքայված կամ կիսաքայքայված): Երիտասարդ այգիներում, յուրաքանչյուր ծառի հաշվով խորհուրդ է տրվում տալ 5-6 կգ գոմաղբ, 120գ ամոնիակային սելիտրա, 180գ սուպերֆոսֆատ և 50գ կալիումական աղ: Պտղաբերող այգիներին` կախված տարիքից և պտղատեսակից, 8-10կգ գոմաղբ, 250-300 գ ամոնիակային սելիտրա, 300-400գ սուպերֆոսֆատ և 100-150գ կալիումական աղ: Պարարտացումն անհրաժեշտ է զուգակցել ոռոգումներով:
Կարևոր նախապայման է պտղատու ծառերի ագրոտեխնիկական բոլոր միջոցառումների պարտադիր կիրառումը, հատկապես` պարարտացման և ոռոգման աշխատանքների, վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների խնամքով կազմակերպումը, որպեսզի մինչև վեգետացիայի վերջը տերևային մակերեսը և հիմնականում ծառն ամբողջությամբ պահպանվի անվնաս ու առողջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



