164679_srcAraratnews.am-ը գրում է.

Հայտնի սիցիլիացի մաֆիոզ Բեռնարդո Պրովենցանոն 83 տարեկանում մահացել է Միլանի բանտում` հաղորդել է BBC-ն: Պրովենցանոն, ով եղել է մաֆիոզ խմբավորման և ըստ էության ամբողջ սիցիլիական մաֆիայի պարագլուխ, բանտում է անցկացրել կյանքի վերջին 10 տարիները:

Նա ձերբակալվել էր 2006-ին և դատապարտվել ցմահ ազատազրկման մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում` 1992-ին երկու դատավորի սպանության համար: Մինչ այդ 43 տարի շարունակ Բեռնարդո Պրովենցանոն հաջողությամբ թաքնվում էր արդարադատությունից:

Նրան ձերբակալելու պահին իտալական ոստիկանության տրամադրության տակ է եղել «Կոզա Նոստրայի» առաջնորդի միայն մեկ` 1959-ին արված լուսանկար: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով` սիցիլիական մաֆիայի պարագլուխը կյանքի վերջին տարիներին տառապել է միզապարկի քաղցկեղից և ունեցել է լուրջ ճանաչողական (կոգնիտիվ) խանգարումներ:

Պրովենցանոն հայտնի է նաև Տրակտոր Բիննու մականունով, որը նա ստացել է մարդկանց անխղճորեն «հնձելու» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել