Որոշում է կայացվել Արտյոմ Հակոբյանին ազատել խորհրդականի պաշտոնից Armtimes.com-ը գրում է.

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, ռեժիսոր Արտյոմ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ օրերս Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց մեր տեղեկությունները՝ միայն նշելով, որ նախարարությունն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:

Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական էր նշանակվել այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, թե պատրաստվում է արտագաղթել Հայաստանից: Օրեր անց Հակոբյանն իր էջում տեղադրեց նախարարի հրամանը, որի համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 4-ին Գաբրիել Ղազարյանն իրեն նշանակել է խորհրդական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել