Եթե տարվա ընթացքում աշխատանքային զբաղվածության պատճառով ժամանակ չեք գտել գիրք կարդալու համար, ապա ամառային արձակուրդները հիանալի ժամանակ են այդ սխալն ուղղելու համար: Բայց բոլոր ընթերցասերներին հուզող առաջին հարցն է ` ի՞նչ գիրք կարդալ: BlogNews.am-ը որոշել է օգնել ձեզ գտնել այդ հարցի պատասխանը և զրուցել  Ֆեյսբուքի գրքասերների հետ: 

Սոնա Աբրահամյան

Եթե այս ամառը որոշել եք անցկացնել ծովի ափին, ուրեմն առաջարկում եմ ձեզ հետ անպայման վերցնեք վերջին շրջանի իմ ամենասիրած հեղինակներից մեկին, որին կարդալ խորհուրդ եմ տալիս ամեն հարմար առիթով ՝ Халед Хоссейни «И эхо летит по горам» կամ «Тысяча сияющих солнц» : Սա այն դեպքերից է, երբ կարդում ես գիրքը ու հեղինակը ամեն ինչ այնպես պարզ, ծանոթ ու բնական է նկարագրում, որ քեզ թվում է՝ դու էլ կարող ես այդպես գրել, բայց հետո հասկանում ես, որ ոչ, չես կարող, որովհետև այս հեղինակի ֆենոմենը հենց նրանում է, որ գրելով պարզ ու ուղիղ՝ քեզ անպայման վերջում թողնում է էմոցիոնալ մեծ ալիքի տակ: Իսկ եթե հանգիստը լինելու է ոչ ծովափնյա, ապա խորհուրդ կտամ կարդաք գիրք, որ ինքս էլ եմ պատրաստվում սկսել մի քանի օրից: Վերջին շրջանում շատ եմ հետաքրքրվում ասիական գրականությամբ, հենց դրա համար էլ այն մարդիկ, ում հետաքրքիր է ասիական գրական լեզվամտածողությունն ու հատկապես ճապոնական փիլիսոփայությունը կյանքի ու հարաբերությունների հարցում, կարող են ինձ հետ սկսել կարդալ Кобо Абэ «Женщина в песках».

Լուսինե Բադալյան

Խորհուրդ կտամ կարդալ Աքրամ Այլիսլիի «Քարե Երազներ» գիրքը, որովհետև առաջին հերթին` դա լուրջ ինֆորմացիա է հայ֊ադրբեջանական կոնֆլիկտի մասին , երկրորդ հերթին` սուր սյուժեով գիրք է և ընթերցվում է մի շնչով։

Սյունե Սևադա

Ամառը լավ ժամանակ է՝ դասականներին հիշելու համար։ Խորհուրդ կտամ Հրանտ Մաթևոսյան կարդալ, ամռան քամուն, սառը սուրճի ընկերակցությամբ մաթևոսյանական տողերը շատ «համեղ» են, իսկ իր խոհափիլիսոփայությունը օգնում է լուծում գտնել բոլոր այն խնդիրներին, որոնց պատասխանները չէինք գտնում ցայսօր։ Չէ՞ որ ամառը նաև կյանքը հարթելու հարմար եղանակ է։ Հրանտ Մաթևոսյանը լավագույն տարբերակն է դրա համար։

Անի Հակոբյան

Միլան Կունդերա. ինտելեկտուալ ժամանակակից վեպի հսկաներից մեկն է, չեխ գրող: Ումբերտո Էկոյից հետո երևի թե երկրորդն այդ ոճում: «Գոյության անտանելի թեթևությունը» պարտադիր ընթեցանության ցանկից է: Եթե այս գործին արդեն ծանոթ եք, կունդերայացեք նաև «Հրաժեշտի վալսով», որով հեղինակը սուր սատիրայով հեգնում է կյանքը, մարդկությանը մերկացնում մինչև գազանության դիմակ: Չնայած բարդ սոցիալ- հոգեբանական մեսիջին սյուժեն թեթև է, նույնիսկ կուրորտային:

Վանուհի Մալաքյան

Այս պահին ես ավելի շատ կենտրոնացած եմ ժամանակակից գրականության վրա՝ հատկապես ամերիկյան: Ինձ համար լրիվ նոր բացահայտում էր ամերիկահայ հեղինակ Քրիս Պոհճալեանը (Chris Bohjalian): Իր ցանկացած նովել հաճույքով ընթերցվում է: Իր գրական լեզվում կա անսահման պարզություն, ռեալիստիկա, ռոմանտիկա, սթափեցնող խորհուրդ ու իմաստ՝ հատկապես երիտասարդության համար: Նովելների հայերեն թարգմանված տարբերակներն արդեն կան, բայց միանշանակ խորհուրդ եմ տալիս կարդալ հեղինակի լեզվով՝ անգլերենով:
Առհասարակ ցանկացած գիրք, ինչ ոճի մեջ որ կլինի, եթե չկարդաս բնօրինակով՝ չես կարող հասկանալ հեղինակին, լեզուն, իմաստը, գրքի խորհուրդը, հերոսներին: 
Քրիսից՝ «The light in the ruins», «The sandscale girls», «Before you know kindness», «Secrets of Eden».  Խորհուրդ կտամ հատկապես «The sandscale girls»-ը, որը Հայոց ցեղասպանության մասին է: Շատերն այս թեման համարում եմ արդեն շատ ծեծված ու ձանձրալի, բայց սա մի թեմա է որի շուրջ պետք է անընդհատ պտտվել, գրել ու կարդալ, և ինչքան հնարավոր է շատ:
Խորհուրդ կտամ նաև Նոռա Ներսեսյանի՝ «The city of Orphans» ՝ «Որբերի քաղաքը»:

Իսկ այս պահին կարդում եմ Edward Rutherfurd-ի «Paris»-ը, ներկայացնում է հարաբերությունները սիրո ու լույսերի քաղաքում, տարբեր մութ անկյուններն ու խնդիրները, առօրյան, մարդկանց անցյալն ու ներկան, հոգեկան ապրումներն ու դրանց հետևանքներն ու պատճառները:
Հաճույքով ավելին կասեի: Հաճելի ընթերցում:

Շուշան Արշակյան

Довлатов!! Моя любовь к нему началась с «Чемодана». Я вам искренне скажу: Довлатова читать обязательно. Чемодан в особенности. Когда захочется перемен и что-то старое но по-новому, берите в  руки «Чемодан». Его  герой случайно находит свой старый  чемодан, содержимое которого наталкивает на разные воспоминания. Каждая вещь - это отдельный  рассказ , совершенно не похожий на иной: грустный или ироничный, оптимистичный или  пугающий. и самое главное; В «Чемодане» - весь Довлатов. Сложный, противоречивый, без прикрас изображающий не только окружающую его действительность, но и самого себя. Тогда я влюбилась в его самоиронию. В чемодане для каждой души есть немножко Довлатова. Хотела написать много о «Чемодане», но … пишу и стираю.

Գիրք կարդալը եղել ու շարունակում է մնալ մարդու ինքնազարգացման գլխավոր գործոններից մեկը: Միշտ ժամանակ գտեք ընթերցանության համար:

Հ.Գ. Մեկնաբանություններում կարող եք գրել Ձեր սիրելի գրքերը :)

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել