Կա մի շատ կարևոր բան. «Կարֆուրի» շուրջ իրավիճակը հերթական անգամ ցուցադրում է, որ իշխանությունը բաղկացած է իրարամերժ շահերով խմբակներից, ու խորացնում է նրանց միջև պառակտումը։ Վարչապետի թիմը բացեիբաց «Կարֆուրի» կողմնակիցն է ու հակադրվում է «օլիգարխիային»։ Վերջինիս շարքերում ևս պառակտում է՝ ներմուծողները, սուպերմարկետների տերերն ու «Դալմայի» սեփականատերը դեմ են «Կարֆուրին», իսկ որոշ արտադրողներ, օրինակ՝ «Կիլիկիայի» Հակոբ Հակոբյանը, հրապարակայնորեն կողմ են նրա Հայաստան գալու հեռանկարին։ Այդ պատմությունը բազմաթիվ տնտեսական ու քաղաքական շահերի համագումար է։ Դրանց լուծումից կախված է բազմաթիվ գործարարների, պաշտոնյաների ու ոչ սակավ չափով՝ մեր երկրի ապագան։ Անչափ հետաքրքիր այս գործընթացը մի բանով է տխուր՝ մենք ոչ թե դիտորդ ենք, այլ ակամա մասնակից, ու այս կամ այն չափով կզգանք պատմության ավարտը։
Կից նյութն՝ այստեղ