ժոզե Մոուրինյուն դեմ չէ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնել մանչեսթերյան թիմում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հետաքրքրված է Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը` կողմերը լավ հարաբերություններ պահպանել են «Չելսիում» համատեղ աշխատանքի շրջանից:
Այժմ պորտուգալացի մասնագետը փորձում է պարզել` պատրա՞ստ է արդյոք «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:

Նշենք, որ Մոուրինյուի տրանսֆերային գլխավոր նպատակը շարունակում է լինել Պոլ Պոգբան, ում տրանֆերը անգիացիների համար կարժենա 100 մլն ֆունտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել