Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնել է Հունաստան, որտեղ հուլիսի 15-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Տիբո Պետիի գլխավորությամբ՝ մրցավայր են մեկնել 10 խաղացողներ:

Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը՝ Աթենքի հարևանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել