Panorama.am-ը գրում է.
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2016 թվականի ընդունելության արդյունքներն այսօր ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցած հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը անդրադարձել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերին՝ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106 և 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի (2 բժշկական և 4 մանկավարժական) մրցույթի անցկացում և հաստատում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում և ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստում, պահուստային թափուր տեղերի վերաբաշխում, մրցութային տեղերի ամփոփում և հասատատում, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկում: Այս մասին փոխանցում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



