Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։
Նախարարաությունը տեղեկացնում է, որ ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, օրվա ընթացքում կկատարվեն նաև պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



