Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ուրախ է, որ թիմը գլխավորում է Ժոզե Մոուինյուն: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է նաև, որ պորտուգալացու թիմերը հաջողակ են լինում:
«Շատ ուրախ եմ Ժոզեի հետ աշխատելու համար: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Միշտ հարգել եմ Մոուրինյուին և′ որպես մարզիչ, և’ որպես մարդ: Նա հիանալի մարդ է: Հաճախ եմ խաղացել նրա թիմերի դեմ և չեմ կարող հիշել մի դեպք, երբ խաղը հեշտ լիներ: Սա խոսում է ամեն ինչի մասին: Մոուրինույի թիմերին միշտ էլ բարդ է եղել հաղթելը: Նրանք տակտիակայի տեսանկյունից կազմակերպված են և, որ ամենակարևորն է, հաջողակ են», Ռունիի խոսքը մեջբերում է Goаl.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=228128&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել