Panorama.am-ը գրում է.

2016թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0.1%-ով, դեղամիջոցներինը՝ 0.2%-ով, կահույքինը՝ 0.4%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.5%-ով, գորգեղենինը՝ 0.6%-ով, այգեգործական ապրանքներինը՝ 0.7%-ով:

Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է վառելիքի` 1.7%, անձնապիտո ապրանքների՝ 1.4%, կոշկեղենի՝ 1.0%, տեքստիլեղենի՝ 0.7%, լվացող միջոցների՝ 0.3%, կենցաղային էլեկտրաապրանքների, մշակույթի և ոսկերչական ապրանքների՝ 0.2%, հագուստի և գործվածքի՝ 0.1%, գրենական պիտույքների 0.1% գնանկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել