«Երեկ ազգային անվտանգության ծառայությունը խիստ հսկողություն էր սահմանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Բանն այն է, որ Թուրքիայից Արաքս գետով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ 4-5 անձ է հատել սահմանը և փորձել թաքնվել թփուտներում:

 

Չի բացառվում, որ Հայաստան ներթափանցած 4-5 հոգանոց խմբի անդամները լրտեսներ կամ ահաբեկիչներ լինեն, քանի որ նրանք իրավապահներին տարբեր բաներ են պատմում:

 

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է տիրող իրավիճակի մասին, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս լռում է:

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե Թուրքիայից սահմանը հատած և Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներն ինչ են պատմել իրավապահներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս հայտնել են, թե Հայաստանի մասին որևէ բան չգիտեն և, առհասարակ, երբևէ չեն էլ լսել:

 

Ավելին՝ նրանք հավաստիացրել են, թե աշխատանք են փնտրել Թուրքիայում,  պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում և չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:

 

Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգը չի բացառում, որ սահմանը հատած քաղաքացիները լրտեսներ են կամ հատուկ գործակալներ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել