Բրիտանուհի Ջորջինա Քլարքը 3 տարի առաջ իր 17-ամյա դստերը՝ Քայլիին թույլատրել է թողնել դպրոցն ու մերկապարուհի դառնալ, որ փող աշխատի պլաստիկ վիրահատությունների համար. երկուսն էլ երազել են նմանվել երգչուհի Քեթի Փրայսին:
Այդ ընթացքում աղջիկն ու նրա 38-ամյա մայրը մոտ 90 000 դոլար են ծախսել վիրաբուժական պրոցեդուրաների վրա:
«Երբ աղջիկս ինձ ասաց, որ ուզում է մեծացնել կուրծքն ու պլաստիկ վիրահատություն անել, ես շատ ուրախացա, քանի որ դա իմ երազանքն էր:
Բախտս բերել է՝ Քայլիի պես աղջիկ ունեմ, որը վճարում է պլաստիկ վիրահատությունների համար:
Ես դեմ չեմ, որ նա հանդիպի հարուստ տղամարդկանց հետ կամ մերկապար պարի փող աշխատելու համար, քանի որ մենք իրականացնում ենք մեր երազանքները: Ես նրանով շատ հպարտ եմ»,- ասել է Քլարքը:
Մայր ու աղջիկ արդեն մեծաթիվ պլաստիկ վիրահատություններ և բոտեքսի ներարկումներ են արել, սակայն չեն պատրաստվում ձեռք բերածով բավարարվել:
Կանայք մտադիր են առաջիկայում ավելի մեծացնել կրծքերը և շուրթերը, իմպլանտներ դնել հետույքի մեջ, ռինոպլաստիկա անել, վինիրներ դնել, վագինոպլաստիկա անել:




