Թեյրին Բրամֆիթը ավստրալացի է, ունի 3 երեխա, ով երրորդ երեխայի ծնունդից հետո գիրացել է: Դրա պատճառով կինը սկսեց իրեն սարսափելի տգեղ զգալ: Նա զզվանքով էր նայում հայելում իր արտացոլանքին ու լացում էր, երբ մտածում էր, որ այլևս երբեք չի կարողանա հագնել իր սիրելի զգեստները:

Այնուհետ նրա կյանքում մի պահ եկավ, երբ նայելով իր փոքրիկ դստերը, սկսեց մտածել, թե ինչպես է ինքը, ով այդքան ատում է իր մարմինը, կարողանալու իր դստերը սովորեցնելու սիրել իրեն: Կինը հասկացավ, որ պետք է ինչ-որ բան արմատապես փոխի:

Նա սկսեց հաճախել բոդիբիլդինգի մարզումների ու դրանց շնորհիվ իր մարմինը կարգի բերեց՝ համաձայն գեղեցկության չափանիշների: Բայց զարմանալին այն էր, որ Թեյրինը զգում էր իրեն այնպես, ինչպես նախկինում: Նրա մարմինը փոխվել էր, գեղեցկացել, սակայն նա առաջվա պես իրեն տգեղ էր համարում:

Այս փորձը բացեց նրա աչքերը: Կինը հասկացավ, որ ավելի կարևոր է, թե ինչպես է ինքն իրեն ընկալում, քան իր արտաքին տեսքն է:

Թեյրինը մտածում էր, որ միայն ինքը ունի նման խնդիր, այս պատչառով էլ որոշեց հարցում անցկացնել կանանց շրջանում փողոցում՝ հարցնելով, թե նրանք ինչպես են նկարագրում իրենց մարմինը:

Հաճախ կանայք ասում էին, որ իրենց մարմինը «թոռոմել է», «անկատար է», «գեղեցիկ չէ», «զզվելի է» ու «ատելի»:
Այդ պատասխանները նրան հուզեցին մինչև հոգու խորքը ու ստիպեցին մտածել, թե աշխարհում որքան կին կա, որ իրենց անձը, արտաքինը չեն սիրում ու տառապում են ցածր ինքնագնահատականից:

Մի օր երեկոյան նա կոլաժ պատրաստեց երկու լուսանկարից՝ մինչ ու հետո, տեղադրելով առաջին տեղում լուսանկար, որտեղ ինքը հիանալի կազմվածք ունի, իսկ երկրորդում, երբ նոր էր ծննդաբերել:

Մի քանի ժամ անց այդ լուսանկարը հավաքեց միլիոնավոր like-եր ու տարածվեց ամբողջ աշխարհում: Դա ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան մոտ է ու կարևոր կնոջ համար այդ թեման:

 

Հայտնի դառնալով՝ ավստրալուհին փորձում է փոխել աշխարհը ու կանանց սովորեցնել իրենց սիրել այնպիսին, ինչպիսին որ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել