Araratnews.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալի» նախկին աստղ Թյերի Անրին, որն այժմ կես դրույքով մարզչական աշխատանք է կատարում ակումբում, որոշել է հեռանալ ակումբից թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ տարաձայնությունների պատճառով, հաղորդում է «The Sun» պարբերականը։
Անրին «Արսենալում» երիտասարդական թիմի մարզիչներից էր, սակայն որոշել է այլևս չշարունակել այդ աշխատանքը, քանի որ հեռուստատեսությունում նրա աշխատանքն այնքան էլ դուր չի գալիս Վենգերին։
Ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները, Վենգերը որոշել է «ազատվել» ֆրանսիացուց հեռուստատեսությամբ Անրիի քննադատությունների պատճառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել