Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը՝ որպես գլոբալ անվտանգային հարց այս տարիներին ձևավորվել է ՀԱՊԿ շրջանակներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին այս տարի մասնակցեց ու ԼՂ հակամարտության կարգավորման հարցը բարձրացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Աշոտյանն ասաց, որ սառը պատերազմի ուրվականը, որը շատերի կանխատեսմամբ շրջում է եվրասիական մայրցամաքում, կարող է միս ու արյուն ստանալ, եթե գլոբալ խաղացողները չգտնեն կամք, որ խուսափեն հերթական գերլարվածությունից: Միաժամանակ, Աշոտյանը նշեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն Արցախի բանակն է, ժողովուրդը:

- Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մասին: Նախորդ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը, սակայն, չէր մեկնել: Ի՞նչը փոխվեց:  Ի՞նչ տվեց ԼՂ հակամարտության կարգավորմանը ՆԱՏՕ-ի մասնակցությունը, ու այդ հարթակում հարցի բարձրացումը:

- Եկեք փորձենք տարբերակել հարցի մի քանի հարթություն: Նախևառաջ, պատմության ընթացքում Հարավային Կովկասը միշտ եղել է պատերազմների, պայթյունավտանգ կոնֆլիկտների, համաշխարհային նշանակության տարածաշրջան: Այս տեսանկյունից դարեր ի վեր ոչինչ չի փոխվել: Փոխվում են խաղացողները, վերադասավորումներ են լինում, բայց Հարավային Կովկասի կարևորությունը չի նվազում:

Տարածաշրջանային կոնֆլիկտները հղի են, հատկապես, անկանխատեսելի պայթյուններով: Ցանկացած կոնֆլիկտ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառություն չէ, ավելին՝ գուցե ավելի մեծ ռիսկի մեջ է, որովհետև գործ ունենք ոչ շատ մեղսունակ քաղաքական ղեկավարության հետ: Մեր հարևան երկրի ռազմատենչ հայտարարությունները սրում են քաղաքական, ռազմական իրավիճակը: Հետևաբար, պետք է պատրաստ լինել երկարաժամկետ, երկարատև մոբիլիզացիայի, սովորել ապրել այսպես, օգնել Արցախին՝ կերտել սեփական պետականությունն այս իրավիճակում:

ՆԱՏՕ-ի դերակատարությունը Հայաստանի համար յուրահատուկ է: Դեռևս 2006-2007 թթ.-ին ստորագրվեց Անհատական գործընկերության ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ-ն ներգրավվեց մի շարք խաղաղապահ առաքելությունների մեջ: Խաղաղությունը պետք է ստեղծվի, ուստի, Հայաստանն այս տեսանկյունից միայն խաղաղություն պահող չէ, ստեղծող է: Հայաստանը կողմնակից է լարվածության թուլացմանը: Մեզ պետք չէ պատերազմ, շագանակ՝ ռազմաքաղաքական բախումներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել