[ Նորագույն պատմություն ] Ինչպես ստեղծվեց Instagram-ը. պատմում է հեղինակըNewmag.am-ը գրում է.

Մայք Կրիգերը Instagram-ը հիմնել է 2010-ին  Քեվին Սիստրոմի հետ: Նրանք չհեռացան ընկերությունից անգամ այն ժամանակ, երբ Facebook-ը  2012-ին ֆոտոսոցանցը գնեց 1 մլդ դոլարով: Այժմ Մայքը ընկերության տեխնիկական ղեկավարն է: Ի՞նչ կատարվեց 2010-ին, ինպիսի՞ն էր ծառայության թողարկման առաջին օրը, պատմում է Մայք Կրիգերը.

  • 6:00՝ վաղ առավոտյան ՍանՖրանցիսկոն մառախլապատ էր: Հեծանիվ վերցրեցի և այցելեցի մեր գործընկերDogpatch Labs
  • 7:00՝  Crossroads սրճարանում Քեվինի հետ վայելեցինք  բեյգլներ
  • 8:00`  հայտնվեցին առաջին օգտատերերը
  • 9:00՝ ես և Քեվինը խուճապի էինք մատնվել՝ սերվերը թողարկման առաջին  օրը չդիմացավ  թրաֆիկին
  • 12:00՝ վերջապես  ամեն ինչ կարգավորվեց
  • 2:00՝   քնած չէինք: Օգտատերերն արդեն000-ն էին
  • 6:00՝ առավոտյան  մետրոյով վերադարձա տուն, գերհոգնած էի:

Առաջին օրը պատմեց, թե ինչ է մեզ  սպասվում ամբողջ տարի: Հաջողության գլխապտույցից իսկական խուճապ էր: Վախ կար, որ չենք կարողանա բավարարել մեր  օգտատերերի հետաքրքրությունը: Հաճախ հարցնում են, հավատում է՞իք Instagram-ի հաջողությանը: Երբ աշխատում ես ստարտափի վրա, հարկավոր է  հավասարակշռություն պահպանել՝ մի քիչ  խենթ լինել և հավատալ, որ գաղափարդ հայտնի կդառնա: Միևնույն ժամանակ պետք է կարողանալ նկատել   այն նշանները, որ կարող են խոչընդոտ դառնալ:

Սկզբում HTML5-ով  գրեցինք Burbn` գեոլոկացիոն սոցիալական կայքը: Burbn-ը ունեցավ հավատարիմ երկրպագուներ, բայց հավելվածը այդպես էլ հայտնի չդարձավ: Մոտ 1000 օգտատեր ուենցանք»:

Burbn-ը (բուրբոնը ալկոհոլային խմիչք է) դարձավ աշխարհում առաջին իրադարձություններով կիսվելու հարթակը: Օգտատերերը Burbn-ում նկարներ էին հրապարակում, որը նախապես մշակում էին այլ հավելվածներում:

2010-ի հուլիսին ներդրողների հետ հանդիպումից հետո, Քեվինի հետ  որոշեցինք սահմանափակել մեր            հավելվածը:   Միաժամանակ մի քանի բան ստեղծելով՝  կործանման վտանգը մեծանում է: Եկավ նորը փորձելու ժամանակը:  Burbn-ի ֆոտոների մշակման բոլոր թարմացումները մեկտեղեցինք և ստեղծեցինք    առանձին ծառայություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել