594e0015fccec3e19d25ef885f260e06Araratnews.am-ը գրում է․

ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդը հաստատել է, որ Իսպանիան և Պորտուգալիան անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել իրենց պետական բյուջեի պակասուրդը նվազեցնելու համար` հաղորդել է Gazeta.ru-ն:

«Խորհուրդը համարում է, որ Պորտուգալիան և Իսպանիան արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել»,- ասված է Խորհրդի հայտարարության մեջ:

Դա նշանակում է, որ ուժի մեջ է մտնելու այդ երկրների հանդեպ տուգանքների ռեժիմը, որը կկազմի ՀՆԱ-ի 0,2 տոկոսը: 20 օրվա ընթացքում Եվրահանձնաժողովը պետք է առաջարկություններ ներկայացնի, թե արդյոք արժի՞ ավելի բարձրացնել կամ գուցե նվազեցնել տուգանքների չափը:

Իրենց հերթին Իսպանիան և Պորտուգալիան իրավունք ունեն 10 օրվա ընթացքում բողոքարկելու այդ որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել