Panorama.am-ը գրում է.
Քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել՝ Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Ա. Նազարյանը: Այդ մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնից:
Ըստ աղբյուրի, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Ա. Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



