Life.panorama.am-ը գրում է.

Կենսագրական 5 ֆիլմեր, որոնք կսովորեցնեն սիրել կյանքը

«Վարդագույն կյանքը» (2007). Էդիտ Պիաֆ

Ֆիլմը նկարահանվել է 2007 թ.-ին, գլխավոր դերում Մարիոն Կոտիյարն է, ով ստացել է Օսկար հենց այդ դերի համար: Ֆիլմում շեշտադրվում են թռչուն-կնոջ(Эдит – Пиаф կեղծանունը թարգմանաբար նշանակաում է թռչուն) կյանքի ողբերգական պահերը: Հարբեցող մայր, թափառաշրջիկ հայր, մանկության տարիներին տեսողության կորուստ, վաղ ալկոհոլամոլություն, թմրանյութերից կախվածություն, սիրելի տղամարդու մահ, օստեոխոնդրոզ, կյանքի վերջին տարիների միայնակություն… Երևի քչերը գիտեն, որ Պիաֆը մահացել է 47 տարեկան հասակում: Եվ այսպիսի գարշելի կյանքի կողքին անսպառ և հիասքանչ ձայն: Ձայն, որը հնարավորություն կտար աշխարհին ասելու, որ կարևորը՝ շարունակել սիրել:

«Մոդիլյանի. (2004). Ամադեո Մոդիլյանի

Պատմական իրադարձություններից կոտրված նկարչի կյանք: Ֆիլմը ցուցադրում է նկարչի կյանքի 3 դեպք. Ստեղծագործական հակասությունը Պաբլո Պիկասոյի հետ, երիտասարդ Ժաննա Էբյուտերնի նկատմամբ սերը և 1919 թ.-ին Ֆրանսիայի հրեաների ճակատագիրը:Գլխավոր դերն այստեղ մարմնավորում է Էնդի Գարսիան:

«Գանդի» (1982). Գանդի

Ֆիմը պատմում է հայտնի Մահաթմա Գանդիի կյանքի մասին: Մուսուլմանական կրոն դավանող և կրթությամբ իրավաբան Գանդին Հնդկաստանն անկախության տարավ: Իր  կյանքի ընթացքում ավելի քան 5 անգամ իշխանությունների կողմից ձերբակալվել է, ինչն ավելի է ուժեղացրել կամքը՝ սիրելու մարդկանց և խաղաղ եղանակներով պայքարել նրանց ազատության համար: Որպեսզի հասներ իմաստության, նա ստիպված էր հրաժարվել բոլոր կրքերից, այդ թվում՝ սեռական: Ֆիմը հագեցած է Գանդիի հայտնի աֆորիզմներով: Գլխավոր դերը մարմնավորում է Բեն Քինգսլին: Ֆիլմը ստացել է 8 օսկար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել