Տեղի են ունեցել Միգել Նայդորֆի շախմատի հուշամրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները, որում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը հաղթանակ է տոնել հնդիկ գրոսմայստեր Աբիջետ Գուպտայի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Այժմ մեր շախմատիստը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հինգ շախմատիստ առաջատարից հետ են մնում կես միավորով և կիսում են 2-6-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Մելքումյանի մրցակիցն է Զախար Եֆիմենկոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



