
Հուլիսի 12-ին՝ ժամը 14։14-ին, (Գրինվիչի ժամանակով` 10.14) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից հաստատում են, որ ՀՀ-ում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել:
Քիչ առաջ՝ ժամը 14.14-ին, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ շատերը ցնցումներ են զգացել և միմյանց այս մասին սոցիալական ցանցերում հարցնում էին:



