Tert.am-ը գրում է.

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը  նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը հուլիսի 12-ին կհրապարակի որոշում իր ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: Նախորդ՝ հուլիսի 8-ին կայացած դատական նիստը հետաձգվել էր  1 աշխատանքային օրով. այս ընթացքում դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում պետք է կայացներ իր ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները՝ փաստարկելով, որ դատավորը կաշկանդված է, ինչի մասին վկայում են մի քանի հանգամանքներ՝ նախ՝ ՀՀ կողմից անցկացվող դատավարությունը ռազմաբազայի տարածքում անցկացնելու վերաբերյալ դատավորի որոշումը, ինչպես նաև Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նախապես կայացրած որոշումը` քաղհայցի վերաբերյալ, հաջորդ նիստին  չընդունելը: Վերջին  որոշումն, ըստ փաստաբանների ակնհայտ անհիմն է, քանի որ անցած նիստին դատարանը ոչ միայն ընդունել էր քաղհայցի վերաբերյալ որոշումը, այլ նաև ՌԴ-ին ճանաչել քաղհայցվոր, ավելին, 1 ամսով դատը հետաձգել էր՝ հայցը թարգմանելու ու հասցեատիրոջը ներկայացնելու համար, իսկ հունիսի 30-ին արդեն որոշում է՝ չընդունել այդ հայցը: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի այս միջնորդությանը միացան նաև մյուսները՝ ինչպես Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպաններն, այնպես էլ Ավետիսյանների իրավահաջորդները: Դատախազ Գևորգ Գևորգյանն առարկեց, իսկ դատապաշտպան Էդուրադ Աղաջանյանը ձեռնպահ մնաց այս միջնորդությունից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00ի սահմաններում  նրանց մահը վրա է հասելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող- ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել էր բժշկական կենտրոն,  այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել