Հարց է ծագում՝ որտե՞ղ էր այն հոգատար հոր կերպարը, երբ Վլադիկը երկամյա փոքրիկի ներկայությամբ կացնահարում էր երեխու մորն ու հարազատներին:
Վլադիկասեր հասարակության անդամներ, արդյո՞ք ուսումնասիրել եք դեպքի մանրամասները, գետեի՞ք արդյոք, որ նա ծեծում և նվաստացնում էր կնոջը, երբ վերջինս հղի էր:
Մարդկային բանականությունը կարծես դադարում է գործել, երբ հայտնվում են մեկնաբանություններ, որ «այս դեպքն ուրիշ էր, կինն արժանի էր, կամ մորը պետք էր 100 մասի կտրատել»: Արդյո՞ք «հանրային դատավորներիցդ» մեկը գոնե փորձել է իրավիճակին նայել կնոջ աչքերով, այն կնոջ աչքերով, ով տարիներ շարունակ չէր կարողանում հանգիստ տանից դուրս գալ, որովհետև անվտանգ չէր, պաշտպանված չէր, որովհետև իրեն անընդհատ դրսում սպասում էր բռնարար տղամարդը: Ինչու՞ է այս հասարակությունը մշտապես արդարացնում բռնարարին և էլ ավելի քարկոծում զոհին:
Ընդ որում ամբողջ իրավիճակի անհեթեթությունը հասկանում ես այն ժամանակ, երբ այն բուժքույրը, ով խնամում է գլխին կացնով բազմակի հարվածներ ստացած, կյանքի ու մահվան կռիվ տվող Թագուհուն, արհամարհական ձևով նայում է կնոջ վրա և կողքինի ականջին շշնջում՝ «սաղ էսի էր մեղավոր, թող չհրահրեր»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/1101547719868027?notif_t=close_friend_activity¬if_id=1468305761174499
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել