«Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձևավորվել է ևս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաև Յուրի Խաչատուրովի պարագայում:

 

Մինչ փակագծերը բացելը՝ հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը մի շարք փոփոխություններ է կատարել պաշտպանության նախարարությունում, ազատել-նշանակելով կորպուսի հրամանատարների: Նախագահի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

 

Հիշեցնենք, որ 2010-ին Գրիգորի Խաչատուրովը հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ չարաշահումների պատճառով:

 

Այսօր էլ իշխանությունը չի ցանկանում «դատարկ ձեռքով» ճանապարհել հայր Խաչատուրովին, «պարգևատրում» է՝ որդու նոր պաշտոնով: Պարզ է, չէ՞, Յուրի Խաչատուրովին հենց այնպես «ձեռք տալը» դժվար կլիներ, ահա և ընտրվել է փորձված տարբերակը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել