Operativ.am–ը գրում է.

Իտալիայի Միլան քաղաքում կբացվի երկրում առաջին ռեստորանը մերկ մարդկանց համար: Այս մասին հաղորդում է «The Local»-ը:

Ռեստորանը կկոչվի «L՛Italo Americano»: Այն հուլիսի 15-ին ընթրելու է հրավիրում նուդիստներին: Նման ակցիաներ նախատեսվում է կազմակերպել ամեն ուրբաթ:

Ռեստորանում հավաստիացնում են, որ այդ միջոցառումները ոչ մի կապ չունեն սեքսի, խմբակային սեքսի կամ նման բաների հետ: Ընթրիքին էլեկտրական լուսավորություն չի լինի, դրան կփոխարինեն մոմերը: Չի թույլատրվի նաև բջջային հեռախոսների օգտագործումը: Սեքսով զբաղվողներին դուրս կվռնդեն ռեստորանից:

Երեկոյի ընթացքում նախատեսվում են մերկ ընթրիք և պարեր: Այն կարժենա 50 եվրո մեկ անձի համար, եթե նա Իտալիայի նուդիստների ասոցիացիայի անդամ է և 100 եվրո, եթե անդամ չէ:

Ռեստորանում պնդում են, որ 40 մարդ արդեն գրանցվել է մոտակա ընթրիքին մասնակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել