Ավարտվեց Եվորպայի հերթական առաջնությունը՝ֆրանսիական մարզադաշտերից։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Պորտուգալիայի ազգային հավաքականը՝պարտության մատնելով Ֆրանսիայի ազգային հավաքականին։  Առաջնության մեկնարկին դրան շատ քչերը կհավատային, նույնիսկ հենց իրենք՝ պորտուգալացիները։  Սակայն, ինչպես ասում են, երբեմն երազաnքները իրակականում են։ Այս Ավարտվեց Եվրոպայի հերթական առաջնությունը Ֆրանսիական մարզադաշտերում։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Պորտուգալիայի ազգային հավաքականը՝ եզրափակիչում հանդիպման ելքը ինչ-որ չափով նշանավորվեց հանդիպման 25-րդ րոպեին տեղի ունեցած դրվագով։ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բախվեց ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայետի հետ ու չկարողացավ շարունակել հանդիպումը։  Ռոնալդուն անընդհատ փորձում էր շարունակել խաղը ,սակայն ի վերջո արցունքների ներքո թողեց խաղադաշտը։ Նախնական տվյալներով պորտուգալացին բաց կթողնի մեկ ամիս, քանի որ ձգել է ծնկի խաչաձև կապանը։

Առհասարակ թե ակումբային թե ազգային հավաքականների մակարդակներում լինում են երկու տիպի թիմեր։ Թիմեր, ովքեր խաղը կառուցում են ընդգծված առաջատարի շուրջ և թիմեր, ովքեր խաղադաշտում կարևորում են կոլեկտիվ գործունեությունն ու ընդհանուր շահը։  Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ընդգծված առաջատարն է։  Դրանում ոչ մի խոսք, և նրա վնասվածքը սառը ցնցուղ էր  գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի համար։ Բազմիցս Ռոնալդուն միայնակ Պորտուգալիային առաջ է տարել իր հետևից, վճռական խաղերում հեղինակելով հաղթական գոլեր։ Այս առաջնությունում պորտուգալացին  հոգնած էր երևում, զգացվում էր, որ  ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա շատ է աշխատել։ Սակայն դա  չխանգարեց երեք գոլ հեղինակել մինչ եզրափակիչը։ Ռոնալդուի խաղադաշտը լքելուն պես Պորտուգալիան կարծես թե կերպարանափոխվեց։ Ամբողջ թիմը, հարձակվողներից մինչև պաշտպաններ, միասին հարձակվում էին, միասին պաշտպանվում։ Քանի դեռ կա Քրիշտիանու, նա ամեն ինչ կանի առևջում, ինչ- որ բան կմտածի։ Այժմ չկա Ռոնալդու, և եզրափակիչն է։ Մենք ականատես եղանք,թե ինչպես մի թիմը, որի խաղը կառուցված է մեկ ֆուտբոլիստի շուրջ, կտրուկ կերպարանափոխվեց և մինչև վերջին րոպեն պայքարեց ամբողջ թիմով հաղթանակի համար։ Նրանք արժանի էին հաղթանակի։

Իսկ ֆրանսիացիները... Նրանց հոգեվիճակը կարելի է նկարագրել մի բառով՝ հիասթափություն։ Ֆրանսիան, ի տարբերություն Պորտուգալիայի՝թիմում չուներ Ռոնալդուի պես ընդգծված առաջատար, թեպետ մոտ ապագայում այդ դերին կարող է հավակնել այս առաջնության արդեն լավագույն ֆուտբոլիստ Անտունա Գրիզմանը։ Փոխարենը նրանք ունեն շատ ուժեղ ֆուտբոլիստների փունջ,ովքեր կարող են ցանկացածին ծնկի բերել։ Առաջնության մեկնարկում «աքաղաղների» խաղը չէր տպավորում՝չնայած գրանցված հաղթանկներին խմբային փուլում։ ֆրանսիան «բացվեց» միայն խմբային փուլից հետո, երբ նախ հաղթեց Իսլանդիաին, այնուհետև Գերմանիային։ Դիդիե Դեշամի թիմը խաղից խաղ սկսեց հաստատել ֆավորիտի իր կարգավիճակը, դրան գումարած նաև այն հանգամանքը, որ տանը սեփական պատերն էլ էին օգնում։ Եզրափակիչում սակայն ֆրանսիացիները թույլ տվեցին մեկ սխալ, որը, ըստ էության ճակատագրական դարձավ նրանց համար։ Քրիշտիանու Ռոնալդուի խաղադաշտը լքելուն պես ֆրանսիացիները կարծես իրենց գործը ավարտված համարեցին և մտածեցին թե մի ոտքով արդեն կարող են հաղթել Պորտուգալիային։  Գրոհները կորցրեցին իրենց սրությունն ու խաղը վերածվեց նյարդային պայքարի։ Պորտուգալացիները պայքարում էին ամեն մետրի համար, խաղալով երկրորդ համարով՝ առթիը բաց չէին թողնում վտանգավոր գրոհելու, իսկ ահա Ֆրանսիան տիրում էր տարածքային առավելությանը, սակայն վտանգավոր գրոհների թիվը գնալով նվազում էր։ Եվ ահա, երբ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակը մոտենում էր ավարտին ու ամեն ինչ գնում էր դեպի 11 մետրանոց հարվածաշարերի,Պորտուգալիայի հավաքականի կազմում փոխարինման մտած երիտասարդ հաձակվող Էդերը, աջ եզրում ստացավ գնադակն ու շարժվելով կենտրոն անակնկալ հարվածով հանկարծակիի բերեց դաշտի տերերի դարպասապահ Հուգո Լյորիսին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում ֆրանսիացիները գլխապատառ նետվեցին առաջ և կարող էին երկրորդ գնդակը բաց թողնել, իսկ գոլ խփել նրանց այդպես էլ չհաջողվեց։ Պորտուգալիան իսկապես գրագետ պաշտպանվեց ու եզրափակիչ խաղում արժանի հաղթանակն տարավ։ Ռոնալդուն արտասվում էր ուրախությունից, Գրիզմանը՝հուսահատությունից և տխրությունից։ Այս հանդիպումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ ֆուտբոլում մանրուքները կարևոր են։ Եթե խաղադաշտում շարունակեր մնալ Ռոնալդուն, միգուցե Ֆրանսիան հեշտ հաղթանակ տաներ Պորտուգալիայի նկատմամբ, չթուլացնելով խաղի տեմպը։ Սակայն տեղի ունեցավ այն,ինչ տեղի ունեցավ։

Ամեն դեպքում, պետք է շնորհավորել Պորտուգալիայի հավաքականին և հատկապես նր առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին։ Թիմը իր առևև դրեց նպատակ և հաղթեց։ Այժմ արդեն ոչինչ կարևոր չէ։ Լավ խաղացին պորտուգալացիները, թե ոչ։ Տպավորիչ էին նրանք Եվրոպայի առաջնության ժամանակ, թե ոչ։ Կարևորը հաղթանակն է և այն ցնծությունը, որ ապրեց ամբողջ Պորտուգալիան։ Այսօր մայրաքաղաք Լիսաբոնում կդիմավորեն Եվրոպայի արդեն նործընծա չեմպիոնին։ Եվ մեզ մնում է արձանագրել մեկ բան՝ Grand Pwrtugal,Grande Ronaldo

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել