Երիտասարդությունը հոգեվիճակ է և բնավ կապ չունի այն բանի հետ՝ դու ֆիզիկապես երիտասա՞րդ ես, թե՞ ոչ: Եթե դու քեզ զգում ես երիտասարդ, ուրեմն կարող ես երջանիկ լինել: Երջանկությունը մեր կյանքի գույների մեջ է և, ինչու ոչ, նաև հագուստի գույների մեջ: Ինչու՞ է մեր հասարակությունը խուսափում վառ գույներից: Վերջերս բուտիկներից մեկում տեսել էի վառ գույներով մի զգեստ, որը շատ հավանեցի և գնեցի տատիկիս համար: Բայց տատիկս չի կրում այն՝ իր որոշումը բացատրելով այսպես. «Բալա ջան, իմ տարիքն անցել է: Մարդիկ ի՞նչ կմտածեն: Ամոթ է: Սրանք ջահելի գույներ են...» Կօգնե՞ք հասկանալ, թե ինչ է նշանակում ջահելի գույներ ասվածը: Մի՞թե հնարավոր չէ ավելի հասուն տարիքում կրել վառ գույներ և ոճային հագնվել: Եվ այդ ո՞վ է որոշել, թե որ տարիքի համար որ գույներն են «ճիշտ»: Սա մեր ազգին բնորոշ կարծրատիպերից է, որից ազատվելու դեպքում կկարողանանք ավելի թեթև ապրել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրին էլ հաճելի կլինի փողոցում հանդիպել ոճային հագնված տատիկների և պապիկների: Ինձ հետ համակարծիք ընկերներիս խնդրում եմ օգնել բերելու օրինակներ, թե որքան հաճելի կլիներ, եթե մեր քաղաքում հանդիպեինք ոճային տատիկների և պապիկների:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել