Ձմերուկի  կորիզն առողջարար է: Եթե կորիզն ամբողջովին կուլ տանք, օրգանիզմը ոչ մի դրական բան չի ստանա: Իսկ եթե այն մանրացնենք և դրանով թեյ պատրաստենք, ապա դրական ազդեցությունն անմիջապես կզգացվի:

Ձմերուկի կորիզի մեջ առկա մանրաթելերը ստամոքս-աղիքային տրակտի ճիշտ աշխատանքի համար շատ կարևոր են համարվում:

Դրանք կարող են ազատել մարդուն պարազիտներից: Օրգանիզմը ճիճուներից մաքրելու համար պետք է խմել կաթի մեջ բացած ձմերուկի կորիզի փոշին՝ 1:10 հարաբերակցությամբ: Այն պետք է խմել մեկ շաբաթվա ընթացքում՝ առավոտյան և երեկոյան:

Կորիզի մեջ առկա ցիտրուլին կոչվող տարրն ազդում է հակաօքսիդանտի նման: Այն լայնացնում է արյունատար անոթները և իջեցնում զարկերակային ճնշումը: Գիտնականների տվյալներով՝ կորիզը շատ լավ է երիկամների և լեղուղիների համար:

Ձմերուկի թարմ կորիզից պատրաստված թեյն ունի միզամուղ հատկանիշներ:

Ձմերուկի կորիզը համարվում է նաև հիշողությունը լավացնող հրաշալի միջոց:

Ձմերուկի կորիզը պարունակում է մագնեզիում, վիտամիններ A,B,C, երկաթ, կալցիում  և այլ տարրեր:

Ձմերուկի  կորիզից թեյ պատրաստելու համար 4ճ/գ մանրացրած թարմ կորիզի վրա լցրեք 2լ ջուր և եփեք 15 րոպե: Այս թեյը պետք է խմել 2 շաբաթ: Ապա գործողությունը կարելի է կրկնել 2 շաբաթ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել