Badeyan nkarA1plus.am-ը գրում է.

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկա էր ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ տիկնոջ՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի հետ։ Վերջին շրջանում քաղաքական գործիչների միության մասին շատ էր խոսվում։ Ձեռք ձեռքի տված նրանք «Մոսկվա» կինոթատրոնում սպասում էին փառատոնի մեկնարկին։

«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Բադեյանը նշեց. «Եկել եմ բացմանն, այնուհետև ֆիլմերը պետք է դիտեմ՝ տոնական տրամադրությամբ և մեծ սպասելիքներով»։

Դիտարկմանը, թե քաղաքական գործիչներին պետք է երբեմն մշակույթի հետ շփվել, Մանվել Բադեյանն ասաց. «Երբեմն չէ, միշտ, որովհետև դա է, որ սնում է մարդու ինտելեկտը։ Դա է, որ մտահորիզոն է լայնացնում»։

«Կարծում եմ՝ «Ոսկե ծիրան»-ն այն մշակութային հայտն է, որով Հայաստանը ներկայանում է համաշխարհային մշակութային լրահոսում։ Մենք երկուսս էլ՝ իբրև քաղաքական գործիչներ, չէինք կարող անտարբեր լինել»,-իր հերթին նշեց Լիլիթ Գալստյանը։

«Իսկ մեր միությունն այլևս…»,-հավելեց նա և իր խոսքը ժպիտով շարունակեց Մանվել Բադեյանը. «…պաշտոնական է։ Կարող եք հանգիստ շունչ քաշել»։

Պարոն Բադեյանը բոլորովին վերջերս նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան։ Ինչո՞ւ է դեռ Հայաստանում. «Սպասում եմ գործուղմանը. մոտակա օրերս կլինի։ Քուվեյթի  դեսպանը նոր է վերադարձել։ Պետք է անցնի մի շրջան, հետո ես մեկնեմ»,-ասաց նա։

Նորանշանակ դեսպանը վստահեցրեց, որ տեղյակ է Քուվեյթի հայ համայնքի խնդիրներին։ «Պետք է, ըստ ամենայնի, ամրացնեմ կապերը Հայաստանի և Քուվեյթի միջև՝ նախևառաջ տնտեսական ոլորտում»,-նշեց Մանվել Բադեյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել