13244819_1398228100203538_2811191791449549135_n-2-1-1MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մոնրեալ Իմփեքթ»-ին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հյուրերը հաշիվը բացել են 8-րդ րոպեին: «Ռեալ Սոլթ Լեյք»-ը խուսափել է պարտությունից 79-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի խփած գոլի շնորհիվ: Հայ ֆուտբոլիստը դիպուկ է իրացրել 11 մետրանոց հարվածը և վերականգնել հաշվի հավասարակշռությունը:

Հարկ է նշել, որ Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում, մասնակցել է ամբողջ խաղին: Նա 7-րդ գոլն է խփել MLS-ի ընթացիկ առաջնությունում:

«Ռեալ Սոլթ Լեյք» – «Մոնրեալ Իմփեքթ»՝ 1:1
0:1 Հարիսոն Շիփ (8 ‘)- 1:1 Յուրա Մովսիսյան (79’) (11մ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել