Գաղտնիք չէ, որ աշխարհում ընդունված բան է, որ տաքսի ծառայությունը բավականին թանկ ծառայություն է: Թանկ է մի քանի պատճառով՝ չվնասելու հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությանը, ավանդական չհիմնավորված գին և այլն: Տաքսին իրենից ներկայացնում է հավելյալ հարմարավերտություն: Այսինքն դու ունես ընտրություն, օգտվել հասարակական տրանսպորտից, որը հասանելի է բոլորին, թե՞ օգտվել տաքսի ծառայությունից, որը իրենից ենթադրում է մի շարք ավելի հարմար պայմաններ: Եթե ընտրում ես երկրորդը, դու պարտավոր ես վճարել հավելյալ գումար, անկախ նրանից, որ հիմնավորված չէ դրա արժեքի այդքան մեծ լինելը: Հիմա վերադառնանք մեր ոչխարներին: Հայաստանում մինիմալը 600 դրամ է, մեկ կմի արժեքը 100 դրամ: Շատ կոպիտ հաշվարկներով 1կմ վազքի վրա 1,6-2 լ աշխատանքային ծավալ ունեցող մեքենան ծախսում է մաքսիմում 40 դրամ: Այսինքն անգամ մինիմալ 600 դրամ հասկացողության վերացումը նորմալ է ու անգամ այդ դեպքում կարող է շահույթով աշխատել, իսկ պատվերների քանակի հաշվի առավել ևս կարելի է ստանալ նույն արդյունքը, դեռ մի բան էլ ավել, ինչ սովորական պայմաններում: Իսկ հարց է ծագում, արդյո՞ք դա նորմալ կլինի.. կարող է և նոռմալ լինել, բայց դրանով արմատապես կփոխվի Երևանի տրանսպորտային ցանցի աշխատանքի ձևը, որը չգիտես լավ կլինի՞, թե՞ վատ, քանի որ աչքի տակ չկա նման որևէ օրինակ աշխարհում: Տաքսին պիտի ծախսային առումով կանգնած լինի հասարակական տրանսպորտի ու սեփական մեքենայի մեջ տեղում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1198399120199917?notif_t=close_friend_activity¬if_id=1468133494247413
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել