Դիտելով Հայաստանի բրենդի այս անարտահայտիչ լոգոն՝ միտք ծնվեց: Այն տրամադրում եմ անվճար: Միայն վճարեք մի որևէ շնորհալի նկարիչ - դիզայների՝ այն գեղեցիկ պատկերելու համար և վերջ:
Այսպես.
Վերացնում ենք այս պատկերը, թողնելով միայն ARMENIA բառը:
ARMENIA բառի ետևում` երկրորդ պլանում, բաց ու թույլ արտահայտված, ստվերային, բայց ARMENIA բառից ավելի խոշոր՝ մի գույնով պատկերում ենք HAYASTAN բառը: Դա նրա համար, որ ցանկացած օտարերկրացի Armenia-ի հետ յուրացնի Hayastan բառը:
ARMENIA բառը գրում ենք հատվածներով՝ AR MEN IA. Կարծում եմ հասկացաք թե ինչու. «Արիացի Մարդկանց Երկիր»: Այսինքն՝ բոլոր հնդևրոպացիների նախահայրենիք:
Առառին ու վերջին «A» տառերը պատկերել մեր հոգևոր տաճարներից որևէ խորհրդանշական երկուսի տեսքերով: Ցուցադրում ենք և որպես ճարտարապետական կառույցներ և որպես հոգևոր բնութագրում:
«R» տառը պատկերում ենք՝ ուղիղ գծիկը՝ «I»` ծիրանենուց պատրաստված դուդուկի տեսքով, որի վերնամասում՝ կլորացված հատվածը պատկերում ենք արևագույն ծիրանի տեսքով, մյուս՝ «» գծիկի փոխարեն էլ պատկերում ենք ծիրանենու՝ պտղի տակից իջնող տերև:
«M» տառը պատկերում ենք Սիս ու Մասիսի տեսքով՝ որպես արարչագործական դրախտի և մարդկության հետջրհեղեղյան սկզբի խորհրդանիշ:
«E» տառը կարելի է պատկերել ուղղակի մագաղաթյան գրություններում առկա գեղեցիկ թռչնագրի տեսքով՝ որպես գրչության և արվեստի խորհրդանիշ:
«N» տառը պատկերում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տեսքով՝ տառի երկու գծիկների փոխարեն՝ խոնարհված սյուներով կառույցը, և նրան կպած՝ վերածննդի խորհրդանիշ սյունը՝ երրորդ՝ «I» մասնիկի փոխարեն: Սա խորհրդանշում է մեր և կորուստը և պայքարն ապագայի համար:
«I» տառն էլ պատկերում ենք կասկադի վերևում գտնվող՝ արարատյան թագավորության (Ուրարտուի) ժամանակ առկա հասկ խորհրդանիշ սյան տեսքով:
Ահա և վերջ: Միայն անուն, որը պատմում է ամեն ինչ:
Ափսոս, որ նկարիչ-դիզայներ-գծագրող չեմ այլապես մտքումս առկայծող լոգո-պատկերը կարտացոլեի այստեղ ...
Հ.Գ. Հա, չմոռանամ ասել, որ տակի "the story is just beginning"՝ ամեն ինչ նորից սկսելու մասին կարգախոսի փոխարեն, կառաչարկեի «Հազարամյակների խորքից՝ դեպի Հավերժություն» կարգախոսը (անգլերենով չգիտեմ ոնց ճիշտ գրեմ, կօգնեք այդ հարցում):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել