Այս օրերին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ընդլայնված վեհաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Վեհաժողովին մեր պատվիրակության մասնակցությունը կարևոր է մի քանի հանգամանքներից ելնելով։ Նախևառաջ դա աշխարհաքաղաքական ներկա գործընթացներն են, որոնք սկսել են զարգանալ բավականին դինամիկ կերպով։ Հայաստանը, որպես Հարավային Կովկասի առանցքային երկիր չի կարող անմասն մնալ այդ իրադարձություններից, նամանավանդ երբ սեփական կաշվի վրա զգում է պրոցեսների դինամիկան և փաստացի պատերազմական իրավիճակում է։ Ինչ կարող է տալ մեզ ՆԱՏՕ-ն այս դեպքում։ Անվտանգության այս համակարգը, ինչպես գիտենք չի ստեղծվել երեկ, այն վաղուց կայացած ու համալիր ինստիտուտ է, որն ի մեջ ներառում է Արևմտյան քաղաքական արժեհամակարգի ամբողջ էությունը։ Հայաստանը մշտապես փորձել է սերտ հարաբերություններ հաստատել և խորացնել իր հարաբերությունները այս կառույցի հետ, այնքանով ինչքանով որ թույլ են տվել երկրի առաջ ծառացած խնդիրները։
Սակայն 2013 թվականի շրջադարձը որոշակիորեն անհասկածվածություն մտցրեց ՆԱՏՕ – Հայաստան –Արևմուտք հարաբերություններում։ Փաստացի դա շրջադարձ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի համար։ Առաջին հայացքից թվում էր, թե որ հարաբերությունների բարդացման ինիցիատորը Հայաստանն էր, որը մեկ օրում կերպարանափոխվեց և որոշում կայացրեց անդամկցել ԵԱՏՄ-ին՝այնուհետև նաև ՀԱՊԿ-ին։ Սակայն երբ հարցի քննարկումն ու բովանադակությունը փնտրենք ռեալականության դաշտում, կհասկանանք, որ իրականում ոչ մի տարաձայնություն գոյություն չունի։ Հայաստանում որոշ արևմտամետներ պնդում են, որ սա Հայաստանի վերջին շանսն է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները հստակեցնելու և ապագայում դաշինքի մեջ մտնելու համար, այլ հնարավորություն մեզ այլևս չի տրվի։ Ռուսական շրջանակները պատեհ-անպատեհ առիթով ողջունում են Հայաստանի անդամակցությունն ու հայ-ռուսական օրեցող ճահճացող հարաբերություններից ու քաղաքական ոչ սփոփիչ տողատակերում փորձում դրական երանգավորումներ գտնել։
Մինչդեռ ռեալպոլիտիկը լռիվ այլ բան է ենթադրում։ Այսպես, երբ հավասարը հավասարին, հայ պաշտոնյան բացատրում է եվրոպացի պաշտոնյաին Հայաստանի մարտահրավերներն ու խնդիրները, այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է երկիրը, բացատրում է, որ Հայաստանի համար նախևառաջ ամենակարևորը սեփական երկրի անվտանգությունն է, ապա եվրոպացի պաշտոնյան դա ոչ միայն լսում է, այլև լիովին ըմբռնում իրեն բացատրվածը։ Կրկնում ենք, և ՆԱՏՕ-ում և առհասարակ Արևմուտքում, այս ամենը հրաշալի հասկանում են։ Դրա վառ ապացուցյը Հայաստանի մասնակցությունն է այս վեհաժողովին, դրա վառ ապացույցը Եվրոմիության հետ հարաբերությունները վերադասավորելու համար տրված նոր մանդատն է և վերջերս Պյոտր Սվիտալսկու այցը Հայաստան։ ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ է խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝միջազգային խաղաղարար գործողություններ իրականացնելու, համատեղ զորավարժություններ անց կացնելու և այլ հարցերում, սակայն այդ դաշիքնը այսօր հանձը չի առել ստանձնել Հայաստանի անվտնագության երաշխավորի դերը, որովհետև այդ դեպքում գործ է ունենալու միանգամից և Ռուսաստանի և Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այդպիսի բեռ ՆԱՏՕ-ն իր վզին չի վերցնի և ճիշտ էլ կանի։
Ուստի ստեղծված իրավիճակյում, Հայաստանին մնում է անել մի բան։ Հնարավորինս մաքսիմալ և անկեղծորեն կառուցել իր հարաբերությունները թե Արմուտքի, թե ՆԱՏՕ-ի հետ։ Համագործակցության ֆորմատը կարող է լինել տարբեր և պետք չէ այն դիտարկել միայն Դաշինքի մեջ մտնելու տեսանկյունից։ Դիցուք մեր հարևան Վրաստանը, որը գերհսկայական ջանքեր է գործադրում 2008 թվականից հետո Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու համար, սակայն մինչ այսօր չի դարձել անդամ և Վարշավայում էլ այդ հարցը դժվար թե լուծում ստանա։ Մենք ունենք այսօր շատ կարևոր խնդիր, դա Ղարաբաղի հարցն է։ այն,առավել քան երբևէ հասել է իր պիկին։ Ցավոք պատերազմական ելքով։ Ուստի մենք դրսի հետ հարաբերությունները պտի կառուցենք բացառապես ելնելով Հայաստանի պետական շահի և մեր անվնտանգության ապահովման տեսանկյունից։