Մեր երկրում օդային փոխադրումներն աղետալի վիճակում են: Զվարթնոց օդանավակայանից 16-17 ուղղություն կա ընդամենը այս պահին: Դեպի Սոչի ինքնաթիռի միակողմանի տոմսի արժեքն աննախադեպ է՝ 150 հազար դրամ : Ամոթալի է, որ մեր հայրենակիցների մեծ մասը գերադասում են մեկնել Թբիլիսիից: Ծովային ելք չունենք, մեր հարևանների կեսի հետ չունենք բարեկամական հարաբերություններ և արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ճանապարհը մնում է Վերին Լարս անցակետը, որը պարբերաբար փակվում է, ուստի պետք էր, որ օդային տրանսպորտը լիներ իդեալական վիճակում: Այսպիսի պարագայում խոսել տուրիզմի զարգացումից, այն դեպքում, երբ նույնիսկ Մին Վոդի քաղաքի և հարակից բնակավայրերի մեր հայրենակիցները չվերթ չլինելու պատճառով դժվարանում են գալ Հայաստան՝ անիմաստ է : Այս հարցը ռազմավարական նշանակություն ունի: Բայց ցավոք, ինչպես շատ այլ կարևոր հարցեր, սա նույնպես не до этого վիճակում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: