Որպես Գյումրեցի, առանց չափազանցնելու, երևի թե բոլորից շատ իրավունք ունեմ քննադատելու այս իշխանություններին ու դժգոհելու նրանց անտաղանդ ղեկավարությունից և որը հաճախ ներկայացնում եմ իմ հոդվածներում, բայց մի բան կա, որ չեմ ուզում, որ մենք անենք, դա նվաստացնում է մեզ և քանդում մեր ամբողջականությունը, դա ծաղրանքն է, որը հաճախ այս իշխանություններին չխնայելով՝ նվաստացնում ու նսեմացնում ենք նրանց, չհասկանալով, որ այդպես վարվելով մենք նմանվում ենք նրանց: Մի մոռացեք, որ ցանկացած իշխանություն արժանի է իր ժողովրդին, ծաղրելով նրանց՝ մենք ծաղրում ենք ինքներս մեզ, ծաղրում ենք մեր մտերիմներին և գուցե և նրանց, ովքեր մեր սրտի հատորներն են կազմում: Իսկապես որ, հարկավոր է մի օր կանգ առնել, վերջացնել այդ ծաղրանքները, նախագահի թեկնածուներից բոլորը ենթարկվում են ծաղրանքի: Քննադատեք նրանց, վիճեք նրանց հետ, համոզեք, ապացուցեք, բայց մի ծաղրեք: Միայն Աստված է անսխալական, իսկ մենք՝ բոլորս էլ մահկանացուներ ենք: Մի՞թե մեր ազգի մեջ արժանի զավակներ չկան, կամ մի՞թե բոլոր թեկնածուներն են խեղկատակ: Հավատացեք, դա մեզ պատիվ չի բերում, չեմ խոսում ազգի մասին, այլ մեր անհատականության:
Հուսով եմ, որ խնդրանք կդառնա ձեր մտորման նյութ և կփոխի ձեր վերաբերմունքը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/494402460601169
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել