Երգչուհի Լիլուն, instagram­ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, և մի հուզիչ գրառում արել. «Կյանքումս առաջին անգամ մեծ նշանակություն չտվեցի ծննդյանս օրվան։

Եվ դա ամենևին էլ պատահաբար չէր։ Բոլոր տեսակի նախապատրաստություններն այսօր փոխարինվեց մի էակով, ում մասին յուրաքանչյուր կին իր կյանքում երազել է։ Այսօր իմ ողջ ուշադրությունն ու սերը սևեռված է իմ փոքրիկի վրա, ով ինձ մոռացնել տվեց աշխարհում ամեն բան։ Բայց այսօր, շնորհիվ իմ թանկ և հարազատ մարդկանց, ես զգացի ինձ փոխանցվող ծննդյանս օրվա ջերմությունը։ Շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել