Բաց նամակ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի պատասնատաու անձանց

Հարգելի տիկնայք/պարոնայք
Ես այսօր հանգամանքների բերումով դժբախտություն ունեցա գտնվելու «Կարգո» մաքսատանը,որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին: Դժվար է մի նամակում ամփոփել այն դժոխային տեսարանները, որ ամեն անգամ ապրում է ՀՀ քաղաքացին այնտեղ հայտնվելիս: Իմ՝ 26$ (քսանվեց դոլար) արժողությամբ և 30$ (երեսուն դոլար) բեռնափոխադրման ծախս պահանջող օգտագործված ապրանքի համար վճարել եմ 31.000AMD (երեսունմեկ հազար դրամ): Ես ստիպված 8000AMD (ութհազար դրամ) վճարել մաքսավճար, 7000AMD մաքսային ծառայության վճար (յոթ հազար դրամ) 6000AMD (վեց հազար դրամ) պահեստի գումար, 10.000AMD (տաս հազար դրամ) ապրանքի գնահատման գումար: Նախապես ասեմ` բոլոր վճարները եղել են օրենքի շրջանակներում (անկանխիկ եղանակով՝ «Արարատ բանկ»-ի միջոցով):
Դիտարկում 1. ինչպես հաշվարկվեց 8000 դրամը: Ապրանքի արժեքին ավելացվում է փոխադրման գինը, որը ըստ էության 30$ պետք է լիներ, սակայն չգիտես ինչու, ըստ գնահատող կազմակերպության սանդղակի, այն 60$ է, նաև հավելյալ գումարվեց ինչ-որ x գումար բաժնի պետ Սիմոնյանի կողմից (գնահատողները ինձ ասացին, որ ենթադրվում է, որ ես կատարել եմ ապահովագրական և այլ ծախսեր, և բաժնի պետը դնում է այնքան գումար, որքան անցնում է մտքով): Գնահատողները իմ խնդրանքով հաշվարկում էին, թե որքան պետք է վճարեմ ես, եթե հանկարծ Սիմոնյանի մտքով ոչ թե 10, այլ 100 դոլար անցներ: Արդյունքում ստացվեց 100 դոլարի կարգի մի թիվ, որից ես պետք է վճարեի 20% մաքսավճար:
Դիտարկում 2. Արդյոք արդարացի՞ է մեզ նման աղքատ երկրում վճարել 7000 դրամ մաքսային ծառայության վճար:
Դիտարկում 3. Լավ, հնարավո՞ր չէ բնակչությանը համացանցի միջոցով հնարավորություն ընձեռել իմանալու, որ օրինակ Չինաստանը 4-րդ կռուգի (գնահատողի բառամթերքից) երկիր է և այնտեղից ապրանք ներկրելիս բեռնափոխադրումը հաշվարկվում է 60$, իսկ օրինակ Մեծ Բրիտանիայի պարագայում՝ 42:
Դիտարկում 4. Լավ, մի՞թե հնարավոր չէ այնպես անել, որ ես x թվականի y մակնիշի մեքենայի գինը ճշտելու համար չհասնեմ Նորագավիթի մաքսատուն, այլ իմանամ այն on-line (ինչպես օրինակ մեքենայի գույքահարկի վճարը, որը հնարավոր է իմանալ on-line): Բա լավ ասենք ես եմ Մեղրիում եմ ապրում, տեղեկատվության դարաշրջանում ինչո՞ւ չեք ուզում հեշտացնել մարդկանց կյանքը: Միայն չասեք՝ գաղտնիք, անվտանգություն, բա որ ԿԸՀ-Ն մարդկանց անձնական տվյալները գցել ա համացանց, յուրաքանչյունը կարող է տեսնել՝ տանը ով է գրանցված, դա անվտանգության հարց չի, իսկ մաքսավճարը on-line իմանալը անվտանգության հարց ա:
Մաքսային ծառայությունը զբաղվում է բյուջեն ամեն գնով լցնելու նպատակով մարդկանց հարստահարելով և վե՛րջ:
Հ.Գ. ԱՄՆ միջին վիճակագրական քաղաքացին, որի ամսական եկամուտը շեշտակիորեն ավելի է, քան ՀՀ քաղաքացունը վճարում է մեքենայի համար անհամեմատ էժան, քան Հայաստանում: ԱՄՆ-ից ներմուծված մեքենայի համար ՀՀ քաղաքացին պետք է վճարի հսկայական մաքսատուրքեր (ի տարբերություն Վրաստանի քաղաքացու), նյարդեր քայքայի մաքսատանը: Բնականաբար ամսական 80.0000 դրամ աշխատավարձով այն հնարավոր է անել՝ առնվազն 5 տարի ոչնչի վրա գումար չծախսելով: Դրա համար էլ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, որ կարողանան ապահովել իրենց ընտանիքի և՛ սնունդը, և՛ հագուստը, և՛ մեքենա ունենալու ցանկությունը և պահանջմունքը, և՛ ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՐՁՐ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել