Պարույր Հայրիկյանը տղամարդ տղա է։ Առաջին հերթին, բարելավելով առողջությունը, տղամարդուն վայել արագ ոտքի կանգնեց։ Երկրորդ հերթին, գիտակցելով պետական շահը, որպես նախագահի թեկնածու չհետաձգեց նախագահական ընտրությունները։ Երրորդ հերթին, իր երկարամյա փորձի հիման վրա մատնանշեց մեր պետության իրական թշնամուն։
Պարույրն իր կյանքի գնով ընտրությունները հետաձգել ցանկացողներին համաժեք ամբողջական պատասխան տվեց։ Այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում դա ցանկացողներն իրական վտանգ են ներկայացնում պետության համար, որոնց Պարույրը մերկացրեց՝ ողջ մնալով։
Այնպես որ Պարույրը, ժողովրդավար և ազատական թեկնածու լինելով, գիտակցելով պետական շահն և ունենալով կյանքի փորձ, ինչպես նաև ճանաչելով Հայաստանի բոլոր չկամեցողներին կամ թշնամիներին, Հայաստանի Հանրապետության արժանի նախագահ է։
Հ.Գ. Ընտրե՛ք Պարույրին։



