Երկար եմ մտածել հրեշտակների գոյության մասին, վերջապես մի եզրահանգման եկա, որ միանգամից արմատացավ մեջս, կարծես պարզ ճշմարտություն էր թաքնված մեզանից:
Օր օրի, կյանքի ամեն մի հարվածից ու տված հիասթափություններից հետո բնավորությանս մեջ բացասական նոր գծեր եմ հայտնաբերում, որոնք հետագայում երբեք փոխել չի ստացվելու...
Երբ փոքր էի, ամեն քայլս փորձում էի գունավորել, ինքս ինձ բացատրել, թե ինչքան լավն էր էս քայլս, ինչքան սիրուն էր էս բառս, ինչքան խելացի եմ եսսս: Միշտ երջանիկ էի ինքս ինձանով, իմ արտաքինով, իմ շրջապատով, երջանիկ էի, որ բոլորը սիրում էին ինձ, երջանիկ էի, որ ծնողներս հպարտանում են ինձանով. բայց ես չէի սխալվում, ես ամենալավն էի... Ոնց բոլոր երեխաներն են ամենալավը լինում, ուղղակի չեն հասկանում, որ իրանք ամենալավն են..... Չէ, էգոիստ կամ եսասեր չէի, ուղղակի դրական հատկանիշներս գերազանցում էին բացասականին, ու ես դա գիտեի....
Երբ հայացք եմ նետում դեպի ոչ հեռու, բայց շաաաատ հեռու անցյալ, սիրտս նոր ալիք է բարձրացնում, որովհետև տարբերությունն ակնհայտ է, ցավալի, բայց փաստ....
Կարծում եմ՝ հրեշտակը ես էի, որովհետև չգիտեի՝ ինչ բան է չարությունը, նախանձն ու ատելությունը, վրեժի ծարավն ու ներքին փոթորիկը, բայց կյանքը ինձ սովորեցնում է այդ ամենն այսօր, ու ես էլ հրեշտակ չեմ, էլ մանուկ չեմ.....
Բոլոր հրեշտակները մարդիկ են, որոնց կյանքը չի փչացրել, որոնք դժբախտություն չեն տեսել, որոնք հոգով երեխա են դեռ:
Ասում են՝ երեխաները տեսնում և զգում են այն, ինչ անհաս է մեզ համար, երեխաները տիեզերքի հետ կապի մեջ են և իրենց գլխի կառուցվածքը այդ տարիքում ուրիշ է, ...փոքր հասակում գլխավերևը փափուկ է լինում, դրա շնորհիվ ինֆորմացիան ավելի հեշտ է «ներս մտնում» ու տարիքի հետ այդ փափկությունը վերանում է....
Աստծու և սատանայի գոյությունը նույնպես մարդու էությամբ է սահմանափակված... Դրանք ուժեր են, դրական ու բացասական ուղղվածության, մարդու մեջ բաժանված, կախված մարդու բնավորության առանձնահատկությունից, այդ ուժերից յուրաքանչյուրը զբաղեցնում է իրեն հատկացված «մեծությամբ տարածք» մարդու հոգեբանության մեջ....
Դրա համար էլ առանձնացնում ենք բարի և չար մարդկանց, ու ըստ դրա երեխաներն էլ լինում են բարի և չարաճճի, որոնք չար չեն, դեռ արմատացված հոգեբանություն չունեն, բայց ճանապարհին են..........
Բոլոր երեխաները հրեշտակներ են, քանի դեռ կյանքը սխալ սովորություններ չի մտցրել նրանց մեջ.........
Արնելա Այվազյան