«Կռապաշտություն» (bütpərəstlik) եզրն այս պահին Ադրբեջանի հասարակական և ներքաղաքական կյանքում ունի լայն կիրառություն: Օրինակ, համարում են, որ բոլոր իշխանավորները կռապաշտ են, քանի որ մինչև չխոնարհվեն Հեյդար Ալիևի արձանների առջև չեն կարող աշխատել պետական լուրջ պաշտոններում: Այս թեմայով ամենատարածված արտահայտություններից մեկն է հետևյալը. «Եթե դու կռապաշտ չես, ուրեմն Ադրբեջանում տեղ չունես»:
Ադրբեջանի հայտնի կռապաշտներից մեկն էլ հենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է, որի համար Հեյդար Ալիևի արձանների առաջ խոնարհվելը Բաքվում արարողակարգային նշանակություն ունի, իսկ Բաքվից դուրս` Ադրբեջանի տարբեր շրջաններում` նման է ուխտագնացության:
Նկարում Զաքիր Հասանովն է Թարթառում Հեյդար Ալիևի արձանին ծաղիկներ դնելիս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207083151017948&set=a.1674250576890.2081873.1256201785&type=3&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել