Այսօր ժպտում ու ծիծաղում ենք, երբ ոմն թուրք պատմաբան Քադիր Մըսըրօղլի հայտարարում է, որ Շեքսպիրը գաղտնի մուսուլման է եղել, իսկական անունը՝ «Շեյխ Փիր», բայց սա հեռահար նպատակներ հետապնդող ծրագրի «ձնծաղիկն» է: Հիմա մտածում են սկզբում սկսեն թուրքացնել, մահմեդականացնել՝ հետո վերջնական տիրապետել:
Թուրքերը, հաշվի առնելով, որ Եվրոպայի ժողովրդագրական պատկերն օրեցօր թեքվում է ի նպաստ այնտեղ հաստատված մահմեդականության (իրենց՝ թուրքերին էլ երևի տեսնում են մահմեդական նոր ձևավորվող աշխարհի քաղաքական ղեկավարության դերում), և մտածելով, որ վաղ թե ուշ Եվրոպան իրենցն է դառնալու՝ նախապես սկեսել են մահմեդական ծագումնաբանություն վերագրել Եվրոպական քաղաքակրթության հիմքերին: Որ երբ, ըստ իրենց՝ ապագա մահմեդականացած Եվրոպայի կեղծված նոր պատմությունը գրեն, սույն Քադիր Մըսըրօղլուի այս բացահայտումը որպես սկզբնաղբյուր օգտագործեն:
Չմոռանանք, որ Տրոյական Ձին անատոլիական ծագում ուներ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել